«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Շանտաժն ու «գժի դիրք բռնած՝ վանքի հավերն ուտելը» չի ստացվում այլևս

Շանտաժն ու «գժի դիրք բռնած՝ վանքի հավերն ուտելը» չի ստացվում այլևս
31.05.2026 | 13:16


Նկատած կլինեք՝ Հայաստանը ԵՄ առաջնորդող Նիկոլը վերջին մի քանի օրերին դարձել է ԵԱՏՄ հետագա գոյության ամենից մեծ «շահառուն» և անգամ, ըստ շրջանառվող լուրերի, խիստ պահանջ է իջեցրել թիմին` խուսափել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները սրելուց։ Բանն այն է, որ

1. Շանտաժն ու «գժի դիրք բռնած՝ վանքի հավերն ուտելը» չի ստացվում այլևս։ Եթե ինչ-որ պահի Ռուսաստանի վարքագծի ակնհայտ քաղաքական դրդապատճառն ուզում էր թաքցնել հայկական արտադրանքի ֆիտոսանիտարական նորմերին անհամապատասխանությամբ, այսօր արդեն խոստանում է ընտրվելուց հետո բոլոր հարցերը կարգավորել։

2. Չնայած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայից հուսադրող ոչինչ չի բերել, բայց և այնպես, փորձում է հանգստացնել Հայաստանում հասունացող դժգոհությունը, թե իբր իր ընտրվելուց հետո Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի նստել կայացած փաստի հետ և վերանայել Հայաստանի (իրականում՝ իր) հետ կապված կոշտ մոտեցումները։

Նիկոլի ընտրազանգվածն էլ տարակուսանքի մեջ է. 25 օր առաջ պատկերացնում էր առանց վիզաների Եվրոպա մեկնելը, այսօր իր առաջնորդից դիֆերամբներ է լսում ԵԱՏՄ-ի հասցեին, բայց, միևնույնն է, տնտեսական հարցերը, լուծվելու փոխարեն, միայն կուտակվում են։ Խնդիրը նրանում է, որ իր ընտրազանգքվածը «վարունգի թարս բուսնելու» առանձնահատկության մասին չգիտի, և որ Մհեր Գրիգորյանի` Աստանայից լուռումունջ վերադարձը, հուշում է պրոցեսի անշրջելի լինելու մասին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ